ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՁԵՌՆԱՐԿ
Միջազգային քրեական դատարանին Հայաստանի Հանրապետության անդամակցությունը՝ քաղաքական առումով Հայաստանի Հանրապետության համար հեշտ չի եղել անդամակցել Միջազգային քրեական դատարանին: Չնայած դեռ 1999 թվականին ստորագրել էր Հռոմի ստատուտը, երկար ժամանակ Հայաստանի մասնակցությունը դատարանի գործունեությանը սահմանափակվել էր միայն դիտորդական մակարդակով: ՀՀ անդամակցությամբ պետությունը միացել է իր բնույթով յուրահատուկ, միջազգային իրավունքի այլ մարմիններից տարբերվող, դինամիկ զարգացող կառույցի: Աշխարհաքաղաքական զարգացումները և դիվանագիտական հարաբերությունները պահանջում են այս ոլորտին մոտենալ զգուշավորությամբ և խորը ըմբռնմամբ: Այս ձեռնարկի նպատակը պետական մարմինների փորձագետներին տեղեկացնելն է միջազգային քրեական իրավունքի առանձնահատկությունների, նրբությունների և Միջազգային քրեական դատարանի գործունեության հիմնական ուղղությունների մասին: Օգտակարությունը Ձեռնարկը կարող է օգտակար լինել Հայաստանի Ազգային ժողովի, արտաքին գործերի և արդարադատության նախարարությունների, դատախազության, քննչական մարմինների, դատարանների, միգրացիոն ծառայությունների և փաստաբանների համար՝ խորացնելու դատարանի աշխատանքին և կարգերին վերաբերող իրենց գիտելիքները: Ուղեցույցի նախապատրաստումը Այս ուղեցույցը պատրաստվել է «Իրավունքի Եվրոպա Միավորում» հասարակական կազմակերպության կողմից՝ Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական օժանդակությամբ: Արդյունքները Այն կարող է նպաստել միջազգային իրավական գործընթացներում Հայաստանի ներգրավվածության արդյունավետության բարձրացմանը և նպաստել երկրի՝ միջազգային իրավունքի շրջանակներում իր պարտավորությունների իրականացմանը: