ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՁԵՌՆԱՐԿ

By Gurgen Petrossian, Europe in Law Association

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՁԵՌՆԱՐԿ
Preview available

Միջազգային քրեական դատարանին Հայաստանի Հանրապետության անդամակցությունը՝ քաղաքական առումով Հայաստանի Հանրապետության համար հեշտ չի եղել անդամակցել Միջազգային քրեական դատարանին: Չնայած դեռ 1999 թվականին ստորագրել էր Հռոմի ստատուտը, երկար ժամանակ Հայաստանի մասնակցությունը դատարանի գործունեությանը սահմանափակվել էր միայն դիտորդական մակարդակով: ՀՀ անդամակցությամբ պետությունը միացել է իր բնույթով յուրահատուկ, միջազգային իրավունքի այլ մարմիններից տարբերվող, դինամիկ զարգացող կառույցի:

Աշխարհաքաղաքական զարգացումները և դիվանագիտական հարաբերությունները պահանջում են այս ոլորտին մոտենալ զգուշավորությամբ և խորը ըմբռնմամբ: Այս ձեռնարկի նպատակը պետական մարմինների փորձագետներին տեղեկացնելն է միջազգային քրեական իրավունքի առանձնահատկությունների, նրբությունների և Միջազգային քրեական դատարանի գործունեության հիմնական ուղղությունների մասին:

Օգտակարությունը

Ձեռնարկը կարող է օգտակար լինել Հայաստանի Ազգային ժողովի, արտաքին գործերի և արդարադատության նախարարությունների, դատախազության, քննչական մարմինների, դատարանների, միգրացիոն ծառայությունների և փաստաբանների համար՝ խորացնելու դատարանի աշխատանքին և կարգերին վերաբերող իրենց գիտելիքները:

Ուղեցույցի նախապատրաստումը

Այս ուղեցույցը պատրաստվել է «Իրավունքի Եվրոպա Միավորում» հասարակական կազմակերպության կողմից՝ Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական օժանդակությամբ:

Արդյունքները

Այն կարող է նպաստել միջազգային իրավական գործընթացներում Հայաստանի ներգրավվածության արդյունավետության բարձրացմանը և նպաստել երկրի՝ միջազգային իրավունքի շրջանակներում իր պարտավորությունների իրականացմանը:

Book Details